Թրամփը հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից եւ ձեռք բերել իմունիտետ COVID-19-ի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից եւ ձեքբերել իմունիտետ հիվանդության նկատմամբ, հաղորդում է Fox News-ը:
«Այո: Եւ ոչ միայն դա: Կարծես ես իմունիտետ ունեմ, այնպես որ կարող են դուրս գալ ընդհատակից, ինչը կանեի ցանկացած դեպքում»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Բացի այդ, նախագահը պատրաստվում է վերսկսել իր նախընտրական արշավը:
Ավելի վաղ Սպիտակ տունը ենթարկվել էր քննադատության կորոնավիրուսով վարակված Թրամփի առողջության մասին հակասական հայտարարությունների համար:
Անցած շաբաթ հայտնի էր դարձել ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Կարճ ժամանակ անց Թրամփը հոսպիտալացվել էր, իսկ երեք օր հետո՝ դուրս գրվել հիվանդանոցից:
Սպիտակ տան բժիկ Շոն Քոնլին հայտարարել էր, որ Թրամփն այլեւս վտանգ չի ներկայացնում շրջապատին վարակելու տեսանկյունից: