Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում. Աննա Հակոբյան (Լուսանկարներ)
Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի եւ օգնության ակնկալիքի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսում կայացած ցույցից։
«1915 թվականին մենք չենք ոչնչացել եւ այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։
Արդեն մի քանի օր է հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր եւ Արդարություն է «պարտադրում» աշխարհին»,-նշել է նա։