Բիլ Գեյթսը նշել է բնականոն կյանքին վերադառնալու միակ միջոցը
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը NBC-ի հետ հարցազրույցում է կարծիք է հայտնել, թե մարդկությունն ինչ կերպ ամբողջությամբ կհաղթահարի COVID-19 համավարակի հետեւանքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա կարծիքով՝ «բնականոն կյանքին» վերադառնալու գլխավոր պայմանը կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են։
«Կյանքի բնականոն հուն վերադառնալու համար մարդկանց միակ ճանապարհը գերարդյունավետ եւ մատչելի պատվաստանյութ ստանալն է»,- հայտարարել է Գեյթսը։
Microsoft-ի հիմնադիրը կարծում է, որ զանգվածային պատվաստումը թույլ կտա դադարեցնել կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը եւ հիվանդությունը վերացնել «համաշխարհային մասշտաբով»։