Հայտնի ջազային երաժիշտ Իգոր Բուտմանն իր հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության համար
Հայտնի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը:
Հոկտեմբերի 10-ին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա համերգը, որի ողջ հոնորարը երաժիշտը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» բարեգործական մարաթոնի հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի երեխաների:
«Փախադարձ հարգանքն է կարեւոր։ Ես ցանկանում եմ, որ մեր երկրներում տաղանդավոր մարդիկ հնարավորություն ունենան շփվել ջազի միջոցով։ Մեզ համար դա ամենակարեւոր, ամենահասկանալի լեզուն է»,- ասել է Իգոր Բուտմանը։
«Հայերի ասամբլեան» ողջ հայկական աշխարհի անունից իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Իգոր Բուտմանին՝ համերաշխության եւ աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ «Հայերի ասամբլեայի» նախաձեռնությանն ավելի վաղ միացել էր ռուս դիրիժոր եւ musicAeterna երգչախմբի գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կուրենտզիսը։