Ղարաբաղի հարցում Թրամփի լռությունը ստիպում է ամերիկահայերին մտածել ընտրությունների նախաշեմին. The Hill
Մի քանի շաբաթ շարունակ Հարավային Կովկասում շարունակվող հակամարտության առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի լռությունը մտահոգում է ԱՄՆ հայ համայնքին, որն իր բողոքն է արտահայտում վարչակազմի անգործության առիթով, գրում է The Hil-ը:
«Ամերիկայի 1.5 միլիոնանոց հայ համայնքը կոչ է արել նախագահին եւ Կոնգրեսին դատապարտել Ադրբեջանին: Համայնքը նաեւ զայրացած է հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությամբ եւ նախագահի՝ Անկարային դատապարտելու ցանկության բացակայությամբ»:
Հինգշաբթի հազարավոր ամերիկահայեր հավաքվել էին Սպիտակ տան մոտ իրենց բողոքը հայտնելու Թրամփի կողմից անգործությանը:
«Թեկուզ Թրամփը մեկ թվիթ գրեր խաղաղության կոչով: Անգամ դա տեղի չի ունենում»,-ասել է ցուցարար Արսեն Խառատյանը:
Սեպտեմբերի 29-ին նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը պետք է կոչ անի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնարդներին դադարեցնել ռազմական գործողություններն ու դատապարտել Թուրքիայի միջամտությունը:
Երբ Թրամփը միացել էր Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հայտարարությանը, նա չէր անվանել Թուրքիայի հակամարտությանը միջամտող երկիր: Թրամփը բարելավել է հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Հուսադրող է փոխնախագահ Բայդենի քննադատությունը Թուրքիայի միջամտության մասին»,-ասել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք դեռեւս պետք է լսենք դա Թրամփից, եւ դա հենց այն է, ինչի վրա ուշադրություն են դարձնում ամբողջ երկրի հայերը»:
Այդ հարցը դժվար թե կփոխի նախագահական ընտրությունների ընթացքը, սակայն հետեւանքներ կունենա 2020 թվականի համար:
Ամենամեծ հայ համայնքները Լոս Անջելեսում են, Նյու Յորքում եւ Բոստոնում, որոնք Բայդենի համար անվտանգ նահանգների ժողովրդավար քաղաքներ են:
Որպես համախմբված քրիստոնեական համայնք՝ ամերիկահայերը ամենայն հավանականությամբ կքվեարկեն իրենց հուզող հարցերի հիման վրա, այլ ոչ՝ ընտրելով կուսակցությունը: Բացի ներքին խնդիրներից, նրանք ընտրում են թեկնածուներին Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունըճանաչելու, կրոնական ազատությունը սատարելու եւ պատմական հայրենիքից դրական հարաբերությունների հիման վրա:
ԱՄՆ հայերի մի մասը ժամանել է 20-րդ դարի սկզբում ցեղասպանության հետեւանքով, իսկ մի ստվար զանգված՝ 1980-ականների վերջում 1990-ականների սկզբում Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի եւ Խորհրդային Միության փլուզման հետեւանքով:
Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումն մոբիլիզացրել է համայնքին, որը խորը կապ եւ պատասխանատվություն է զգում՝ հանդես գալով Հայաստանի եւ հակամարտության գոտում ապրող հայերի պաշտպանության օգտին:
Ներկայում հայ-ամերիկյան համայնքը հանգանակություն է հավաքում ռազմական գործողություններից տուժածների համար: Նրանք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ դադարեցնել ԱՄՆ-ի ռամզական օգնությունն այդ երկրներին:
«Ներկայիս նախագահի դիրքորոշումը Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղն անվտանգ չեն դարձրել, եւ դա ստիպում է մեր համայնքին գործել»,-ասել է Փենսիլվանիայում ANCA-ի ներկայացուցիչ Չալյանը: «Երբ մարդկանց մեծամասնությունը ցանկանում է քայլեր ձեռնարկել, նրանք չեն քվեարկում գործող նախագահ օգտին, որը չի արդարացրել նրանց սպասելիքները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին»:
Չնայած Բայդենը պարտավորվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ընտրվելու դեպքում՝ համայնքի անդամները նաեւ հիշում են, որ Օբամայի վարչակազմը չի կատարել իր խոստումը, եւ քիչ են հավատում, որ նախագահ Բայդենը կկատարի: