«Առողջ ու խաղաղ հետ գաք»․ Մարիամ Ալեքսանյանի հուզիչ շնորհավորանքը հայրիկին
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հայրն Արցախ է մեկնել։ Այս մասին դերասանուհին ավելի վաղ հայտնել էր Instagram-յան գրառմամբ։ «Պապաս։ Գնաց, որ տղու եւ մեր տղերքի կողքին կանգնի: Հպարտ եմ։ Ձեւ չկա, հաղթելու ենք»,- գրել էր դերասանուհին։
Իսկ այսօր դերասանուհու հայրիկի ծննդյան օրն է, ինչի առիթով Մարիամը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Պապ ջան, շնորհավոր ծնունդդ, առողջ ու խաղաղ հետ գաք։ Խաղաղություն»։