Իրանի ատոմային էներգետիկայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով. Fars
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, ատոմային էներգետիկայի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել է Fars գործակալությունը: Նշվում է, որ այս պահին Սալեհին գտնվում է տանը, կարանտինում:
Սեպտեմբերի 19-ին Թեհրանի մայրաքաղաքային նահանգի Վիրուսի տարածման հակազդման շտաբի ղեկավար Ալիռըզա Զալին հայտարարել է, որ տարածաշրջանի տարածքում սկսվել է վարակի տարածման երրորդ ալիքը: Հոկտեմբերի 3-ին մայրաքաղաքի իշխանությունները որոշում են ընդունել փակել ռեստորանները, մզկիթները, մարզական ակումբները, վարսավիրանոցները եւ թանգարանները հիվանդության նոր ալիքի ֆոնին:
Վերջին օրերին Իրանում վերսկսվել է վարակման դեպքերի թվի աճը: Ցուցանիշների հարաբերական անկում է դիտվել ամռան վերջին. օգոստոսի 31-ին հիվանդացության օրական աճը նվազել էր վերջին շաբաթների ընթացքում մինչեւ նվազագույնը՝ 1 642: Դրանից հետո նոր ախտահարվածների թիվը կրկին սկսել է աճել եւ վերջին 12 օրը գերազանցել է օրական 3.5 հազարի նշագիծը: Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը հայտարարվել է հուլիսի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: