Հայաստան - Վրաստան՝ 1։0․ Խորեն Բայրամյանը բացեց հաշիվը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցում է Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղում։
Հայաստանի հավաքականը հաղթում է 1։0 հաշվով։
6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Խորեն Բայրամյանը բացեց հանդիպման հաշիվը։
Ընթանում է առաջին խաղակեսը։
Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան: