Թուրքիան կշարունակի երկրաբանական հետախուզությունը Միջերկրական ծովի ջրերում մինչեւ նոյեմբերի 9-ը
Թուրքական «Բարբարոս Հայրեսին Փաշա» նավը, որն իրականացնում է երկրաբանահետախուզական հետազոտություններ նավթ եւ գազ հայտնաբերելու ուղղությամբ, կշարունակի աշխատանքը Միջերկրական ծովի արեւելյան մասում մինչեւ նոյեմբերի 9-ը, տեղեկացնում է «Հյուրիեթ» թուրքական թերթը:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ այդ նավը կիրականացնի հետազոտություններ տարածաշրջանում մինչեւ հոկտեմբերի 18-ը:
«Բարբարոս Հայրեսին Փաշա» հետազոտական նավն ուղեկցվում է «Տանուքս 1» եւ «Ապոլո Մու» աջակցող նավերի կողմից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: