Եվրախորհրդի նախագահը կոչ է արել անհապաղ վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար հրադադարը կարեւոր քայլ է դեէսկալացիայի ճանապարհին: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշերը:
«Ես կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն ու խուսափել հետագա բռնությունից եւ խաղաղ բնակիչների համար սպառնալիք ստեղծելուց: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղելու»,-նշել է նա: