Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են...

Մարիա Գևորգյան․ Հաղթելու ենք, քանի որ ունենք հզոր բանակ, ապշեցնող տղերք և ամուր թիկունք

Կյանքում, սպորտում առաջնորդվել եմ՝ «չկա վատ ազգ, կան վատ մարդիկ» կարգախոսով: Տեսնելով արցախա-ադրբեջանական պատերազմում հակառակորդի իրական դեմքը, այդ հասարակության վարքը, կարծիքս սկսել եմ փոխել: Այս պատերազմում մենք հաղթելու ենք, քանի որ ունենք հզոր բանակ, ապշեցնող տղերք եւ ամուր թիկունք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գեւորգյան:

Գրոսմայստերն այս օրերին միացել է Armenian Social Media Army թիմին եւ կամավորական աշխատանքով ակտիվ աջակցում է մեդիադաշտում տարվող տեղեկատվական պատերազմին:

Մարիա, երկու շաբաթ ադրբեջանա-թուրքական զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ շփման գծի ամբողջ երկայնքով թիրախավորեցին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:

Խիստ դատապարտում եմ Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները: Չի կարելի 21-րդ դարում այսպես «չոբանավարի» հարձակվել Արցախի վրա, հետո կանգնել ասել՝ մենք չենք առաջինը հարձակվել, հետո հրաժարվել սեփական խոսքից, ասել՝ հա, մենք ենք հարձակվել: Ասես՝ խաղ լինի:

Զարմանում եմ, որ միջազգային հանրությունն այսքանը չի տեսնում: Շատ վրդովված եմ, որ հրադարի համաձայնությունից հետո նորից կրակոցներ են հնչում: Շատ անհանգիստ եմ այս պատերազմական վիճակով: Առաջին օրերին չէի կարողանում քնել, չնայած ոգիս տեղն էր: Հիմա ավելի մարտական ոգով եմ լցված: Առաջին մի քանի օրը ոչինչ չէի անում, սպասողական վիճակ էր, նորություններին էի անդադար հետեւում: Հետո զարմիկս գնաց առաջնագիծ, ընկերներիցս շատերն են այնտեղ: Այսպես ամեն վայրկյանն անցնում է առաջնագծից լուրի սպասելով: Օրս ավարտվում է զարմիկիս զանգով, իմանում ենք՝ լավ է, փոքր-ինչ թեթեւանում ենք, բայց լարվածությունը պահպանվում է:

Ես ուղղակի ապշած եմ 18-19 տարեկան տղաների մարտական ոգով, խիզախությամբ, պատրաստակամությամբ ամեն ինչ անել հայրենիքի համար: Զարմացած եմ, թե մեր զինվորներն ինչ ճշգտրությամբ են ընտրված թիրախները հարվածում, ինչպես են կատարում իրենց հանձնարարությունները:

Շախմատում՝ զինվորներն առջեւում են, մյուսները թիկունքում, եւ ամեն խաղաքար իր դերն ու կարեւորությունն ունի: Մենք էլ ենք այսպիսի պատերազմ տանում՝ զինվորներն առջեւում, մենք՝ թիկունքում: Կփորձեմ այսպես իմ հնարավորություններից առավել թիկունքից զինվորներին աջակցել: Եթե կարիք լինի, առանց մեկ վայրկյան վարանելու, կմիանամ նրանց: Սկզբում ուզում էի կամավորագրվել, բայց հետո հասկացա, որ թիկունքում էլ կարող եմ մեծ աշխատանք տանել եւ օգնել բանակին այս պատերազմում: Հաղթելու ենք, քանի որ ունենք հզոր բանակ եւ ամուր թիկունք:

Ըստ քեզ՝ միջազգային հանրության անտարբերությունն ինչո՞վ է պայմանավորված:

Շատ վատ եմ վերաբերում միջազգային հանրության լռությանը: Մի տեղ, որտեղ կան տեռորիստներ, չի կարելի այսպես աչքաթող անել: Զարմանում եմ՝ ինչու որոշ երկրներ խիստ դիրքորոշումներ չեն տալիս եւ իրենց խոսքը չեն ասում: Իմ կարծիքով առաջին օրերին միջազգային հանրությունն ավելի շատ փորձում էր հասկանալ՝ ինչ է կատարվում, բայց ժամանակի ընթացքում մի փոքր կոտրվեց այդ անտարբերությունը մեր ճիշտ քայլերի շնորհիվ:

Վերջերս լսում էի Եվրախորհրդի նիստը: Հասկացա, որ դեռ կան այնտեղ մարդիկ, որոնք ընդհանրապես գաղափար չունեն ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Արձանագրեցի նաեւ ուրախալի փաստ, որ նույն Եվրախորհրդում կան մարդիկ, որոնք տեսնում եւ ճիշտ են գնահատում իրականությունը, ու նրանք մեծամասնություն են կազմում: Խնդիրն այն է, որ ինչ մենք ասում ենք, ինչ հասցնում ենք միջազգային հանրությանը, ժամանակ է տանում մինչեւ համոզվում են դրա իսկության մեջ:

Այսինքն՝ թերանո՞ւմ ենք ինֆորմացիան ժամանակին հասցնելու առումով:

Այս պահին արդեն ինֆորմացիան ճիշտ ժամանակին եւ տեղին հասցնելու խնդիր չկա: Եթե մինչ այս կային ինչ-որ խնդիրներ, թերություններ, ապա հիմա ամեն ինչ այլ է, եւ մեդիա ոլորտը շատ լավ է աշխատում այդ ուղղությամբ: Վստահ կարող եմ ասել, որ արդեն ամեն ինչ, ամբողջ ճշմարտությունը արցախա-ադրբեջանական պատերազմի մասին հասնում է միջազգային հանրությանը:

Մարիա, դու միացել ես Armenian Social Media Army վիրտուալ հայկական բանակի խմբին: Ինչպե՞ս որոշեցիր քո մասնակցությունն ունենալ վիրտուալ «պատերազմում»:

Երբ ես գնացի Armeninan Social Media Army, թիմը դեռ նոր էր ձեւավորվում: Գաղափարը մեկն էր՝ ինչպես մեր զինվորներն են առաջնագծում պատերազմ տանում, մենք էլ պատերազմ պետք է տանենք մեդիա ոլորտում: Առաջին մի քանի օրերը դժվարությամբ էինք աշխատում՝ հրապարակումներով, կարճ տեղեկություններով փորձում էինք լսելի դարձնել մեր ձայնը, մասնավորապես միջազգային հանրության չեզոք շերտի համար:

Մի օր առավոտյան արթնացա եւ տեսա, որ մեր թիմը ադրբեջանական 13 հեռուստաալիք է կոտրել եւ վիդեոհաղորդագրություն ուղարկել այդ երկրի դիկտատորի մասին: Իմ կարծիքով, հենց այդտեղից աճեց ASMA-ի վարկանիշը: Ահռելի մեծ աշխատանք է կատարվում այս թիմում, գրասենյակում, դրանից դուրս: Մեր գերխնդիրն է՝ մաքսիմալ ինֆորմացնել, մաքսիմալ ճիշտ ինֆորմացիա տալ: Սոցիալական ցանցերում մաքսիմալ շատ հարթակներում թիմի անդամներից յուրաքանչյուրս մեր պատերազմն ենք տանում մեդիայում: Armenian Social Media Army-ի կամավորական աշխատանքին ինձ հետ միասին միացել է նաեւ լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Վահան Մխիթարյանը։

Քանի՞ լեզուներով են թարգմանվում նյութերը:

150 թարգմանիչ ունենք, որոնք ամեն վայրկյան տարբեր լեզուներով թարգմանում են յուրաքանչյուր նոր ինֆորմացիա: Ես աշխատում եմ facebook-ի թիմում, բայց նաեւ շատ ակտիվ եմ Twitter-ում եւ մյուս հարթակներում: Հիմա մի նախագծի վրա ենք աշխատում, բայց դեռ չեմ ցանկանա դրա մասին խոսել: Արդյունքը հենց արդարացնի բոլորիս սպասելիքները, վստահ կխոսենք:

Ըստ քեզ՝ մեդիա պատերազմում ո՞ր հարթակի ուղղությամբ պետք է առավել մեծ աշխատանք տանել:

Twitter-ի, քանի որ միջազգային հանրությանն ավելի հասանելի է: Այստեղ հեշթեգերն(#) ավելի ճիշտ են աշխատում եւ ցանկացած post ծառայում է իր նպատակին, բայց սա չի նշանակում, որ պետք է աչքաթող անենք մյուս հարթակները: Այս պահին բոլորն էլ շատ կարեւոր են մեր խոսքը, ձայնը, իրականությունը հասանելի դարձնելու համար:

Մարիա, սպորտը եւս անմասն չի մնում արցախա-ադրբեջանական կոնֆլիկտից: Ինքդ պարբերաբար թիրախավորվում ես հակառակորդի կողմից: Ինչպիսի՞ն կլինի այս պատերազմի անդրադարձը մեծ սպորտի վրա:

Այո, մենք մարզիկներս նույնպես նրանց թիրախում ենք: Նախորդ տարի իրենց «արմենոֆոբիայի» վառ ապացույցին ականատես եղա, իհարկե, ավելի դիպլոմատիկ մակարդակով. ադրբեջանցի մարզիկների բողոքների պատճառով չկարողացա մասնակցել Թուրքիայի մրցաշարին: Այն ժամանակ ես մտածում էի՝ դա մեկ մարդու արած է, մնացածը կապ չունեն, այն կարգախոսով էի առաջնորդվում, որ «չկա վատ ազգ, կան վատ մարդիկ»: Հիմա վերաբերմունքս միանշանակ այլ է, սկսում եմ կարծիքս փոխել: Ցանկացած մրցաշարում, խաղից առաջ երբեք չեմ մտածել՝ մրցակիցս ադրբեջանցի է, թուրք է, թե այլ ազգի: Ինձ համար նշանակություն չի ունեցել, քանի որ դա սպորտ է: Հետագայում էլ կփորձեմ սպորտում չեզոքությունս պահպանել եւ նրանց վերաբերվել, ինչպես բոլորին, թեկուզ լարվածությունը մի փոքր ավելի շատ լինի:

Աղբյուրը՝ sport.news.am

ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan