Իրանի ատոմային Էներգետիկայի փոխնախագահը վարակվել Է կորոնավիրուսով. Fars
Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար, ատոմային Էներգետիկայի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհիի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել: Հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը: Նշվում Է, որ այս պահին Սալեհին գտնվում Է տանը կարանտինում:
Սեպտեմբերի 19-ին Թեհրանի մայրաքաղաքային նահանգի Վիրուսի տարածման հակազդման շտաբի ղեկավար Ալիռըզա Զալին հայտարարել Է, որ տարածաշրջանի տարածքում սկսվել Է վարակի տարածման երրորդ ալիքը: Հոկտեմբերի 3-ին մայրաքաղաքի իշխանությունները որոշում են ընդունել փակել ռեստորանները, մզկիթները, մարզական ակումբները, վարսավիրանոցները եւ թանգարանները հիվանդության նոր ալիքի ֆոնին:
Վերջին օրերին Իրանում վերսկսվել Է վարակման դեպքերի թվի աճը: Ցուցանիշների հարաբերական անկում Է դիտվել ամռան վերջին. օգոստոսի 31-ին հիվանդացության օրական աճը նվազել Էր վերջին շաբաթների ընթացքում մինչեւ նվազագույնը՝ 1 642: Դրանից հետո նոր ախտահարվածների թիվը կրկին սկսել Է աճել եւ վերջին 12 օրը գերազանցել Է օրական 3,5 հազարի նշագիծը: Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը հայտարարվել Է հուլիսի 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: