Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից. Արծրուն Հովհաննիսյան
Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց եւ այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարգելի հայրենակիցներ խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց եւ այլն։ Մեր բանակը իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի»,- գրել է նա։