«Ինտերի» 6 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով
Միլանի «Ինտերում» կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների թիվը հասել է 6-ի։ Անգլիացի պաշտպան Էշլի Յանգի թեստի պատասխանը դրական է, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա տանը ինքնամեկուսացած է։
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Միլան Շկրինյարը, Ալեսանդրո Բաստոնին, Ռաջի Նաինգոլանը, Ռոբերտո Գալյարդինին եւ Յոնուց Ռադուն։
Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» հոկտեմբերի 17-ին կմրցի «Միլանի» հետ։