Աշխարհի կրկնակի չեմպիոն Միշա Ալոյանը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել
Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Gold-ի գոտու գործող հաղթող, ռուսաստանցի Միշա Ալոյանը վարակվել է կորոնավիրուսով եւ բուժում է ստանում հիվանդանոցում։
«Գտնվում եմ հիվանդանոցում, վարակվել եմ կորոնավիրուսով։ Այդ պատճառով մենամարտս հետաձգվել է»,- Ռուսաստանի բռնցքամարի ֆեդերացիայի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտնել է հայ բռնցքամարտիկը։
Միշա Ալոյանը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2019թ․ դեկտեմբերին։ Կեմերովոյում տեղի ունեցած մենամարտում նա հաղթել էր Պանամայի ներկայացուցիչ Ռոնալ Բատիստային։