Հարյուրավոր դիակներ կան, իսկ Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են իրենց զոհերի նկատմամբ. Արայիկ Հարությունյան
Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ կան առաջնագծում ու Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են, անտարբեր են իրենց դիակների, զոհվածների, «հերոսների» նկատմամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պայմանավորվածության համաձայն, պետք է այսօր ընթանար դիակները մարտադաշտից հեռացնելու գործընթացն ու Կարմիր խաչի միջնորդությամբ, կանոնների համաձայն ամեն ինչ պետք է արվեր: Այն, ինչ հիմա կատարվում է, հերթական ապացույցն է, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Նրանց դիակները գտնվում են առաջնագծում, օրերի ընթացքում մեծ աղետ է լինելու:
Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ կան առաջնագծում ու Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են, անտարբեր են իրենց դիակների, զոհվածների, «հերոսների» նկատմամբ: Այդպիսի իշխանություններ կան Ադրբեջանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։