Կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք մեկ օրում. մահացել է 4 մարդ
Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից 45824-ն` առողջացած, 1020-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9304 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 325894 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք 53 առողջացած:
Նախորդ օրվա ընթացքում մահացել է 4 պացիենտ: