«Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»․ Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները հանդես են եկել նվիրատվություն անելու կոչով (Տեսանյութեր)
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին: Ավելի վաղ նա հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացնելու է 1 միլիոն դոլար:
Համահայկական դրամահավաքին միանալու կոչով իրենց միկրոբլոգերում տեսաուղերձներ են հղել նաեւ Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները:
Քույրերն իրենց լսարանին կոչ են արել մասնակցել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Տեսանյութը՝ այստեղ:
««Հայաստան» հիմնադրամի այսօրվա դրամահավաքը ուղղակիորեն կօգնի տուժածներին սննդի, կացարանի եւ բժշկական օգնության հարցում: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»,- նշել է Քորթնին:
Տեսանյութը՝ այստեղ:
Քլոեն տեսաուղերձին կից գրել է. «Շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի եւ Արցախի համար: Ես այսօր այստեղ եմ ՝ ձայնս բարձրացնելու, որպեսզի մարդիկ սնունդ, ապաստան եւ բժշկական օգնություն ստանան: Հիմնադրամն աշխատում է անմիջապես նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Որպես մայրիկ՝ ինձ համար հատկապես կարեւոր է մտածել երեխաների մասին, ինչ են նրանք զգում եւ տեսնում հիմա: Իմ մտքերն ու աղոթքները երեխաների եւ նրանց ընտանիքների՝ համարձակ տղամարդկանց եւ կանանց մասին են: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա սոցիալական իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»: