Դոնալդ Թրամփը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության շրջանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության շրջանում, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն առանց դիմակի է եղել:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը այլեւս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ չի ընդունում եւ իրեն հիանալի է զգում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հոսպիտալացվել էր Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
Նա հոսպիտալացումից երեք օր անց դուրս էր գրվել: