Ռիվալդոն որդուն շնորհավորել է տիտղոս նվաճելու առթիվ (ֆոտո)
Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռիվալդոյի որդի Ռիվալդինյոն «Կրակովիայի» կազմում դարձել է Լեհաստանի սուպերգավաթակիր: Սուպերգավաթի խաղում Կրակով քաղաքը ներկայացնող թիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Լեգիային»:
25-ամյա Ռիվալդինյոն դաշտ է դուրս եկել «Կրակովիայի» մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին:
«Շնորհավորում եմ որդուս՝ Ռիվալդինյոյին, Լեհաստանի Սուպերգավաթում հաղթանակի շնորհիվ: Թող Աստված շարունակի օրհնել քեզ»,- Ինստագրամում գրել է Ռիվալդոն: