Ֆրանսիայում ինքնաթիռների բախման արդյունքում հինգ մարդ է զոհվել
Հինգ մարդ է զոհվել Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հյուսիսային Ինդրե-Լուարա վարչական շրջանում մարդատար ինքնաթիռի և գերթեթև ինքնաթիռի բախման արդյունքում՝ հայտնում է Nouvelle Republique թերթը:
Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Թեթև ինքնաթիռում եղել է երկու մարդ, իսկ զբոսաշրջայինում՝ երեք հոգի: Այս տեղեկությունը հաստատել է քաղաքի քաղաքապետ Մարկ Անժենոտը:
Հրապարակումը նշում է, որ առայժմ բախման պատճառները հայտնի չեն: Այժմ տեղում աշխատում են շուրջ 40 հրշեջներ և 20 ժանդարմներ: