Ջեկոն պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ
«Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն պատրաստ է նոր պայմանագիր կնքել մայրաքաղաքային թիմի հետ, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերն արդեն մոտ են նոր պայմանագրի հարցում համաձայնության գալուն:
Էդին Ջեկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Բոսնիայի ազգային հավաքականի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուսը»: