Լուկակու. Կոնտեի հետ ես ավելի լավ հարձակվող եմ դարձել
Իտալական «Միլանի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է միլանյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ աշխատանքի մասին:
«Կոնտեն հրաշալի մարզիչ է: Նա լավագույն մասնագետն է «Ինտերի» համար և կարողանում է առավելագույն արդյուքն ստանալ բոլոր ֆուտբոլիստներից:
Կոնտեի հետ ես ավելի լավ հարձակվող եմ դարձել: Նա օգնել է ինձ բարելավել իմ խաղն ու շտկել թերությունները»,- Լուկակուի խոսքը փոխանցում է Gianlucadimarzio.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Լուկակուն «Ինտերի» կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: