Բրյուսելում արգելել են փողոցում ալկոհոլային խմիչք խմելը
Բրյուսելում հոկտեմբերի կեսերից ուժի մեջ կմտնի քաղաքի փողոցներում ալկոհոլային խմիչք խմելու արգելքը, հաղորդում է Europulse-ն:
Արգելքը կգործի շուրջօրյա եւ կվերաբերվի բոլոր կենտրոնական փողոցներին, հարթակներին եւ զբոսայգիներին: Գարեջուր, գինի կամ ալկոհոլային այլ խմիչք խմել հնարավոր կլինի միայն ռեստորաններում, այդ թվում բաց սրճարաններում:
Արգելքի պատճառ են դարձել բնակիչների բողոքները:
Փետրվարի սկզբին ալկոհոլի արգելք արդեն կիրառվել է Բրյուսելում, սակայն դա չի օգնել, այդ պատճառով քաղաքային իշխանությունները որոշել են կոշտ միջոցներ կիրառել:
Այս տարի ալկոհոլի արգելք են սահմանել մի շարք եվրոպական քաղաքներ. Պրահայում արգելել են ալկոհոլային խմիչք օգտագործել Վլտավայի ափին գիշերային ժամերին, Իբիցայում արգելել են գիշերը ալկոհոլ վաճառել, նմանատիպ սահմանափակումներ են մտցվել նաեւ Կոպենհագենում: