Սադրիչները օգտագործում են տաքսիստներին խուճապ և ապատեղեկատվություն տարածելու համար
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` նմանատիպ բովանդակությամբ հրապարակումը:
Այս փոփոխությունը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ առաջնագծում եղել են մարդիկ, որոնք գնացել են և ապատեղակատվություն տարածել զինվորների շրջանում, թե Նիկոլը հողերը վաճառել է, ձեզ բերել այս մսաղացի մեջ, կոչ են արել և անգամ պարտադրել լքել զինվորներին մարդի դաշտը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանի հետ: