Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կաջակցի որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հրադադարի հաստատումը կարեւոր քայլ է իրավիճակի կարգավորման համար, սակայն այն չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ում հավելել են, որ «Թուրքիան կաջակցի որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը»: «Նման ըմբռնումով Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,-ասվում է հայտարարության մեջ: