Վաշինգտոնը հավաստել է Թրամփի մասնակցությունը Սպիտակ տան Հարավային բացատում հոկտեմբերի 10-ի միջոցառմանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի մոտ ավելի վաղ նոր տիպի կորոնավիրուս էր հայտնաբերվել, հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա Սպիտակ տան Հարավային բացատում կայանալիք միջոցառմանը: Այդ մասին է վկայում պետության ղեկավարի գրաֆիկը, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Միացյալ Նահանգների ղեկավարի ելույթը նվիրված կլինի երկրում «օրենքի և կարգ ու կանոնի պահպանման համար խաղաղ բողոքներին», նշված է փաստաթղթում: Ավելի վաղ Հարավային բացատում հանրության առջև ելույթ ունենալու Թրամփի պլանների մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:
Թրամփը, հեռուստաընկերության տվյալներով՝ հավաքվածներին ճառով կդիմի Սպիտակ տան պատշգամբից: Դա կդառնա նրա առաջին հրապարակային ելույթը նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո: ԱՄՆ-ի նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին ավելի վաղ նշել է, որ Թրամփի մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության սաստկացման նշաններ չեն դիտվում: Նրա կարծիքով՝Թրամփն ինչպես երևում է, հոկտեմբերի 10-ին կդադարի կորոնավիրուսով շրջապատողներին վարակելու վտանգ ներկայացնել։