Թրամփի եւ Բայդենի երկրորդ դեբատները հետաձգվել են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի երկրորդ դեբատները հետաձգվել են, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով դեբատների կազմակերպիչներին:
«Այժմ ակնհայտ է, որ դեբատները չեն կայանա հոկտեմբերի 15-ին: Վերջնական նախագահական դեբատները ծրագրվում է անցկացնել հոկտեմբերի 22-ին»,-հայտնել են կազմակերպիչները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով: Այդ կապակցությամբ առաջարկվել է վիրտուալ դեբատներ անցկացնել, ինչից Թրամփը հրաժարվել է՝ ասել, որ չի մասնակցի մի իրադարձության, որը հարցականի տակ է դնում համընդհանուր ընտրությունների հարցով բոլոր դեբատների ապագան:
Իր հերթին, Բայդենը հայտարարել է, որ իրեն չի զարմացրել նախագահի մասնակցության մերժումը: Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է ժողովրդին ուղղված իր ուղերձին, որում նա կքննարկի պանդեմիայի դեմ պայքարի թեմ, ամերիկյան առաջնորդության վերականգնումն ու ամբողջ աշխարհում դաշինքների, ինչպես նաեւ ամերիկացի ժողովրդի միավորման հարցը: