Իբրահիմովիչը բուժվել է կորոնավիրուսից
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բուժվել է կորոնավիրուսից: Այդ մասին 38-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:
«Դուք բուժվել եք: Կարանտինն ավարտված է, կարող եք դուրս գալ»,- գրել է Իբրահիմովիչը՝ մեջբերելով բժիշկների խոսքը:
Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել «Միլանի» իտալացի կիսապաշտպան Մատեո Գաբիայի մոտ:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 24-ին: