Չեմպիոնների լիգայի խաղերն Իսպանիայում կանցկացվեն առանց հանդիսականների
Իսպանիայի տարածքում Չեմպիոնների լիգայի խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների, տեղեկացնում է Marca-ն:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ակումբներին թույլատրել էր եվրագավաթների խաղերին հյուրընկալել ստադիոնի 30 տոկոսի չափով երկրպագուների՝ նշելով, որ այդ հարցով պետք է վերջնական որոշում կայացնեն տեղական իշխանությունները: Սակայն Իսպանիայի ղեկավարությունը նամակ է ուղարկել ՈւԵՖԱ՝ նշելով, որ մինչև 2020 թվականի ավարտն արգելում է երկրպագուների մուտքը ստադիոն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարին Իսպանիայից մասնակցում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», «Սևիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»: «Գրանադան», «Ռեալ Սոսյեդադն» ու «Վիլյառեալը» կխաղան Եվրոպայի լիգայում: