Անտոնին Պանենկան դուրս է գրվել հիվանդանոցից
Չեխ լեգենդար ֆուտբոլիստ Անտոնին Պանենկան դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է չեխական «Բոհեմիանս» ակումբի մամուլի ծառայությունը:
Օրեր առաջ 71-ամյա Պանենկայի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ինչից հետո նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:
«Պանենկայի մոտ ուժեղ հարբուխ է: Սկզբում ես շատ էի անհանգստանում, բայց նրա վիճակն աստիճանաբար լավանում է: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ուղևորվել տուն»,- ասել է նախկին ֆուտբոլիստի կինը՝ Վլաստան:
Հիշեցնենք, որ Անտոնին Պանենկան զբաղեցնում է «Բոհեմիանսի» նախագահի պաշտոնը: Չեխոսլովակիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 59 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ: Նա ֆուտբոլային աշխարհում մեծ ճանաչում էր գտել Եվրո-1976-ի խաղում Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն դարպասն օրիգինալ 11 մետրանոց հարվածով գրավելու շնորհիվ: