Վոլեյբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների հայրն արիաբար զոհվել է առաջնագծում
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է Վոլեյբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Գարիկ և Արման Միսկարյանների հայրը՝ Արկադի Միսկարյանը, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախյան Մեծ Պատերազմում արիաբար զոհվել է ՀՀ վոլեյբոլի հավաքական թիմի և ՖԻՄԱ Վ/Ա ներկայացնող Գարիկ և Արման Միսկարյանների հայրը՝ Արկադի Միսկարյանը:
ՀՎՖ-ն հայտնում է իր խորին ցավակցությունները Միսկարյանների ընտանիքին և հարազատներին»,- ասվում է ՀՎՖ-ի ցավակցական ուղերձում: