Զարիֆը մարդկության դեմ հանցագործություն է անվանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Իրանի բանկային ոլորտի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները՝ նշելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է «խարխլել կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում սննդամթերքի եւ դեղորայքի վճարման համար ալիքները», հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ բնակչությանը սովի մատնելու դավադրությունը հանցագործություն է մարդկության դեմ: «Չարագործները պետք է դատարանի առջեւ կանգնեն»,-ասել է Զարիֆը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 բանկերի դեմ: