ԵՀ-ն 823 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ ութ երկրներին` աղետների եւ համավարակի հետեւանքների հաղթահարման համար
Եվրահանձնաժողովը 823 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ ութ երկրներին` բնական աղետների հետեւանքների եւ համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի` ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Եվրահանձնաժողովը ԵՄ Համերաշխության հիմնադրամի շրջանակներում 823 միլիոն եվրո ֆինանսական օգնության փաթեթ է առաջարկել Խորվաթիայի երկրաշարժից եւ Լեհաստանում ջրհեղեղներից վերականգնմանն աջակցելու, ինչպես նաեւ Գերմանիայում, Իռլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Խորվաթիայում, Հունգարիայում եւ Ռումինիայում առողջապահության ոլորտում կորոնավիրուսի հետեւանքով արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրների լուծման համար»,- նշվում է հոդվածում:
Այդ գումարի ամենամեծ մասը` 683.7 միլիոն եվրո, հատկացվել է 2020 թվականի մարտին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման համար, եւս 7 միլիոն եվրո` Լեհաստանում հուլիսին Մերձկարպատյան վոյեվոդությունում ջրհեղեղից հետո վերականգնման աշխատանքների համար եւ ավելի քան 132 միլիոն եվրո հատկացվել է այլ երկրների առողջապահական համակարգերի աջակցությանը: