Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները ստուգել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը G շտամի դեմ
Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները ստուգել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը G շտամի դեմ, որն արդեն լայնորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Այս մասին պատմում է npj Vaccines-ում հրապարակված հոդվածը:
Ամբողջ աշխարհում մշակվող պատվաստանյութերի մեծ մասը հիմնված է D շտամի սկզբնական վիրուսի վրա, որը գերակշռում էր համավարակի սկզբում: Սակայն հիմա նոր G շտամը կազմում է ստացված SARS-CoV-2 գենոմների 85 տոկոսը: Այս շտամները միմյանցից տարբերվում են D614G մուտացիայով, որն ազդում է S-սպիտակուցի վրա: Գիտնականները մտավախություն ունեին, որ այս մուտացիան կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա, սակայն այդ ազդեցության մասին ոչ մի ապացույց չէր հայտնաբերվել:
Նոր հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են կզաքիսների արյան նմուշները, որոնց կոկոնավիրուսի դեմ թեկնածու պատվաստանյութ էր ներարկվել` անկախ դրա շտամից: Երկու շտամների դեպքում էլ դեղամիջոցն ուժեղ իմունիտետ էր առաջացրել SARS-CoV-2-ի նկատմամբ: Բացի այդ, G շտամի համար, եթե այն սեզոնային վարակ դառնա, անհրաժեշտ չի լինի անընդհատ նորացված պատվաստանյութեր մշակել, ինչպես գրիպի դեպքում է, հայտնում են մասնագետները: