Ինչպե՞ս ճիշտ վիճել սիրելիի հետ
Կենտրոնացիր «այստեղ»-ի և «հիմա»-ի վրա
Վիճաբանության ընթացքում հեշտությամբ կարելի է հիշել թե նախկին վիրավորանքները, թե այն ամենն, ինչ քեզ նյարդայնացնում է սիրելիիդ մեջ: Աշխատեք խուսափել դրանից: Օրինակ, եթե դուք վիճում եք որևէ կենցաղային հարցի շուրջ, կարիք չկա դրան գումարել գուլպաները գետնին գցելու նրա վատ սովորությունը:
Մի բարձրացրու տոնայնությունդ
Վիճելիս ամենակարևորը հանգիստ տոնով խոսելն է: Հավատացած եղիր, եթե ձայնդ բարձրացնես և սկսես բղավել, ընդամենը ժամանակի հարց է, թե երբ նա կպատասխանի քեզ նույն կերպ:
Կարողացիր լսել նրան
Երբ նա սկսում է խոսել, լսիր մինչև վերջ: Նախքան խոսքն ավարտելը հաճախ մեզ թվում է, թե գիտենք' ինչ է նա ասելու: Հաճախ մենք նեխանում ենք հենց այն արտահայտություններից, որոնք նա չի ասել, գուցե չի էլ մտածել դրանց մասին: