Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
Ինչպես տեղեկացնում է mediamax.am որոշում է կայացվել նաեւ Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:
Փարիզին հարակից Ալֆորվիլը Ֆրանսիայի Հանրապետության առաջին քաղաքն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: