Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 12-ին նախատեսված է Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրությունը։
«Ժամանակ»-ի նախնական տեղեկություններով՝ Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում՝ վստահ, որ այս անգամ էլ չի ստանա անհրաժեշտ ձայները։
Մեզ հայտնեցին, որ Խունդկարյանը վերջին օրերին խիստ մեկուսացած է Սահմանադրական դատարանում, շփվում է բացառապես ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ։
Նշենք, որ հաջորդ հինգշաբթի էլ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի/թեկնածուների անունները կներկայացվեն ԱԺ դատին, որից հետո տեղի կունենա Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: