Ադրբեջանն իրականացնում է առաջնագծից եկող տեղեկությունների 100 տոկոսանոց «բլոկադա». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի տարածքում արգելել են «Ֆեյսբուքն ու ընդհանրապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:
Բացի դրանից, ըստ առկա տեղեկությունների, ադրբեջանական իշխանություններն ամբողջապես իրականացնում են առաջնագծից եկող տեղեկատվության հարյուր տոկոսանոց «բլոկադա», որպեսզի իրականությունը հանրության շրջանում հայտնի չդառնա և մատուցվի միայն այն, ինչ իրենց է պետք:
Առավել ևս հանրությունից թաքցնում են իրենց բազմահազար զոհերի առկայության փաստը, ինչն, ի դեպ, խոստովանում է նաև Ալիևը: Արդյունքում, նույնիսկ տեղեկատվական բլոկադայի պայմաններում, Ադրբեջանի հանրության կողմից իշխանությունների նկատմամբ գնալով խորացող դժգոհություն կա, քանի որ մարդիկ անգամ պաշտոնապես հայտարարված զոհվածների դիերը չեն ստացել:
Ռազմական ոլորտի տարբեր մասնագետներ ու զինվորականներ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպութլուններ նշում էին, թե անհրաժեշտ է կրակը դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի մարտադաշտից հեռացնել զոհվածներին:
Սակայն 12 օրվա ընթացքում նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը, ոչ մի քայլ չարեց այդ մարդասիրական քայլին գնալու համար, ինչը մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ երկրի ղեկավարությանը չեն հետաքրքրում ոչ իր զինվորները, ոչ էլ առավել ևս, զոհվածները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում