Իսրայելում ՀՀ դեսպանի հարցը վերջանականապես որոշված է. ինչպես է Ադրբեջանին զենք մատակարարվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
« «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սմբատյանն արդեն եկել է ԱԳՆ եւ բացատրություն տվել: Մեր տեղեկություններով՝ ասել է, թե տարբեր ճանապարհներով փորձում են ազդել, որ գոնե այս պատերազմական իրավիճակում զենք չվաճառվի, եւ արդարացել է, թե 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում:
Սակայն մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում չեն ընդունել նրա այս բացատրությունը, եւ առաջիկայում պաշտոնապես կասվի, որ նա փոխարինվելու է: Ավելին, մեր տեղեկություններով՝ նա արդեն ներառված չէ այժմ ընթացող դիվանագիտական աշխատանքներում եւ ոչնչից տեղյակ չէ:
Հավելենք, որ Արմեն Ամբատյանը դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ, եւ վերջինիս մտերիմներից է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 2016-ին Բաքվում ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Իսրայելի հետ զենքի գնման գրեթե 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել, որի մեծ մասն արդեն իսկ կատարվել է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում