«Սրբազան պատերազմ» և վհուկների որս է սկսվելու երկրի ներսում. «դավաճանների փնտրտուքը» անհասցե չի լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։
Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Մեր տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս է սկսելու։ Դավաճաններին «գտնելու» են նախկինների շրջանում եւ պատերազմի ու զոհերի մեղքը բարդելու են նրանց վրա։
Ինչպես կորուստները, այնպես էլ հաղթանակը պետք է «տեր» ունենան։ Կորուստների «տերը» ընդդիմությունն է լինելու, հաղթանակինը՝ իշխանությունը։ «Դավաճանների փնտրտուքը», սակայն, անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: