Ամենախնայողաբար կազմակերպված հարսանիքը. զույգը ծախսել է ընդամենը 1 ֆունտ սթերլինգ
Ընդունված է, որ հարսն ու փեսան ամուսնական արարողությունը հիշարժան դարձնելու համար հսկայական գումարներ են ծախսում: Սակայն Շոտլանդիայից այս նորապսակներն ապացուցել են, որ հարսանիքը կարող է լինել հենց անպես' ընդամենը 1 ֆունտ սթերլինգ ծախսով:
Եվ այսպես, նորապսակները եկեղեցական արարողության համար որևէ գումար չեն ծախսել, քանի որ աղջկա մայրը, ով եկեղեցում զբաղեցնում է դպիրի պաշտոն, անվճար է անցկացրել այն:
Հարսնացուի մորաքույրն իր վրա է վերցրել լուսանկարելու և հարսանեկան տորթի հարցը:
Ամուսնական մատանիների համար ևս որևէ ծախսի կարիք չի եղել. Հարսնացուն մատանիները պատրաստել է ինքնուրույն' եղջերվի կոտոշով, որը գտել էր այգում:
Անմասն չի մնացել նաև աղջկա հայրը: Ջազային սաքսոֆոնահարը համաձայնել էր ելույթ ունենալ դստեր հարսանեկան արարողության ժամանակ:
Հարսն ու փեսան հյուրասիրության համար որևէ բան չէին պատրաստել. Նրանք պարզապես առաջարկել էին հյուրերին իրենց հետ տանից բերել այն, ինչ նախընտրում են ուտել:
Հարսանեկան զգեստի և կոստյումի համար գումար ծախսելը ևս չէր մտնում նորապսակների պլանների մեջ. փեսացուն հարսանիքին ներկայացել էր մի քանի տարի առաջ գնված կոստյումով, իսկ հարսնացուն իր զգեստը գնել էր ինտերնետային օնլայն վաճառքի միջոցով' վճարելով ընդամենը 1 ֆունտ սթերլինգ (1.5 դոլար):
Եվ վերջնական կետը հարսնացուի ծաղկեփունջն էր' պատրաստված նրանց այգու ծաղիկներից:
Մեղրամիսը զույգը որոշել է անցկացնել Գերմանիայում, ուր մեկ տարի առաջ արդեն եղել է: