Կադրային զտումներ ԱԱԾ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լևոն Շահումյանը։
Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։
Լ․ Շահումյանը գեներալի կոչում ստացել էր այս տարվա հունվարին, նրան կոչման ներկայացրել էր վարչապետը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին․ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված կարգով Ձեր նշած անձն անցել է ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: