Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց է անցկացվել
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Նրանք վանկարկել են «Հաղթելու ենք», երգել են Հայաստանի օրհներգը՝ այդպիսով աջակցություն հայտնելով հայ զինվորներին:
Մասնակիցները հայտարարել են, որ աշխարհը չպետք է թույլ տա երկրորդ Հայոց ցեղասպանություն: