«Վալենսիայի» կիսապաշտպանը՝ «Աթլետիկոյի» թիրախում
Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը հետաքրքրված է «Վալենսիայի» աֆրիկացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի ծառայություններով:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ «Աթլետիկոյում» Կոնդոգբիային դիտարկում են որպես թիմից հեռացած Թոմաս Պարտեի փոխարինող, որը 50 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Մադրիդյան ակումբը վստահ է, որ կկարողանա համաձայնության գալ 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության հարցում, քանի որ «Վալենսիան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և տրանսֆերի է հանել թիմի առաջատար խաղացողների:
Ժոֆրեյ Կոնդոգբիան «Վալենսիա» է տեղափոխվել 2017 թվականին Միլանի «Ինտերից»: