Moderna Inc-ը COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը Եվրոպայում ուսումնասիրման հայտ կներկայացնի
Moderna Inc-ը շուտով COVID-19-ի դեմ իր փորձնական պատվաստանյութը Եվրոպայում իրական ժամանակի ռեժիմում ուսումնասիրման հայտ կներկայացնի, հայտարարել է ընկերությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Ընկերությունը հայտնել է, որ բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ եւ կտրամադրի նույն տվյալները, որոնք նախատեսում է ներկայացնել ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությանը՝ թույլտվություն ստանալու համար:
Ավելի վաղ, այս շաբաթվա սկզբին, Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է սկսեց COVID-19-ի դեմ այն պատվաստանյութերի հետազոտությունը, որոնք մշակվել են դեղամիջոցներ արտադրող ամերիկյան Pfizer-ի եւ գերմանական BioNTech-ի կողմից:
Իրական ժամանակի ռեժիմում հետազոտությունը կարող է արագացնել հաջող պատվաստանյութի հաստատման գործընթացը՝ թույլ տալով հետազոտողներին իրական ժամանակում ներկայացնել արդյունքներ՝ չսպասելով ուսումնասիրությունների ավարտին: