Կլոպ. Չեմ կարող մոռանալ այն պահը, երբ գրեթե մերժում էի «Լիվերպուլին»
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ 2015 թվականին մոտ է եղել «Լիվերպուլի» առաջարկը մերժելուն:
«Չեմ կարող մոռանալ այն պահը, երբ իմ գործակալը զանգահարեց ինձ և ասաց, որ պայմանագրի առաջարկ կա «Լիվերպուլից»: Այդ պահին ես ընտանիքիս հետ հանգստանում էի Պորտուգալիայում և ընդհանրապես չէի ցանկանում մտածել որևէ ակումբ գլխավորելու մասին:
Ես չէի պատասխանում զանգերին, սակայն երբ գործակալս մի քանի անգամ զանգ տվեց, մտածեցի, որ կարևոր բան ունի ասելու: Այդպես ստացվեց իմ՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:
Յուրգեն Կլոպի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: