Իբրահիմովիչի կորոնավիրուսի թեստը կրկին դրական պատասխան է տվել
Իտալական «Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ հոկտեմբերի 8-ին հանձնած կորոնավիրուսի թեստը կրկին դրական պատասխան է տվել, տեղեկացնում է Sky Sports Italia-ն:
Իբրահիմովիչի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 24-ին:
«Միլանի» մյուս ֆուտբոլիստների թեստերի պատասխանները եղել են բացասական, նրանք շարունակում են պատրաստվել թիմի առաջիկա հանդիպումներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ «Միլանի» պաշտպան Լեոնարդո Դուարտեն։