Կրեմլը երկխոսություն է վարում տարբեր մակարդակներում Ղարաբաղում կարգավորման համար
Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Ռուսաստանը երկխոսություն է վարում տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկխոսությունը շարունակվում է տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր: Ավելին չեմ կարող ասել»,- լրագրողներին ասել է Պեսկովը: