Թեժ աշուն՝ ԱՄՆ-ում. Տարբեր նահանգներից ամերիկահայերը շարժվում են դեպի Վաշինգտոն՝ այսօրվա բողոքի ցույցին մասնակցելու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Սպիտակ տան դիմաց տեղի է ունենալու ԱՄՆ հայ համայնքի բողոքի ցույցն ընդդեմ ԱՄՆ իշխանությունների: Ամերիկահայերը չեն պահանջի կորոնավիրուսով հիվանդ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը, սակայն կպահանջեն, որ Միացյալ Նահանգները ավելի ակտիվորեն պաշտպանի Հայաստանը և Արցախը թուրք-ադրբեջանա-ջիհադիստական հարձակումներից:
ԱՄՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ցույցը լինելու է աննախադեպ բազմամարդ, և ԱՄՆ տարբեր նահանգներից ամերիկահայերը արդեն երկու օր է շարժվում են Վաշինգտոնի ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: